Հասարակական

Ախուրյանում զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող խաչքար է օծվել

1 րոպեի ընթերցում

Ախուրյանում զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող խաչքար է օծվել

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Ախուրյանի բաժնի դիմաց հուլիսի 6-ին բացվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող խաչքար ու ցայտաղբյուր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բացման և խաչքարի օծման կարգին ներկա են եղել Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը, ոստիկանության տարածքային բաժինների ղեկավար կազմը, զոհված ոստիկանների հարազատները։

«Ոստիկանության Շիրակի մարզային վարչությունից և ենթակա ստորաբաժանումներից Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվեց 13 ոստիկան և մինչ օրս անհետ կորած է համարվում 1-ը։ Իսկ Ախուրյանի բաժնի ծառայողներից զոհվեց ոստիկանության մայոր Համլետ Մքոյանը։

Փա՛ռք հանուն հայրենիքի զոհված ոստիկաններին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում