Կառավարությունը հաստատեց Սևանա լճի անտառային հատվածի մաքրման համար նախատեսված նախագիծը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հաստատեց Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ մշակված նախագիծը, որով նախատեսվում է իրականացնել «Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրում» միջոցառման համար նախատեսված 208 մլն 238.5 հազար դրամի վերաբաշխում:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վերոնշյալ գումարով ձեռք կբերվեն համապատասխան մասնագիտացված մեքենամեխանիզմներ։

Նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով ստուգումների արդյունքում կապալառուի կողմից ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների իրականացումը գնահատվել էր ոչ արդյունավետ, և շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել էր խնդրո առարկա աշխատանքներն իրականացնել անմիջականորեն «Սևան» ԱՊ» ՊՈԱԿ-ի միջոցով։

Այսպիսով՝

Սևանա լճի ափամերձ ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներն անմիջապես «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից պատշաճ կերպով իրականացնելու նպատակով նախատեսվում է ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի 1 155 «Բնական պաշարների և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարում և պահպանում» ծրագրի 11002 «Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրում» միջոցառման համար նախատեսված 208,238.5 հազար դրամ գումարից.

  • 132,570.0 հազար դրամն ուղղել Սևանա լճի ափամերձ ջրածածկ անտառտնկարկների մաքրման նպատակով մասնագիտացված մեքենամեխանիզմների և հատուկ սարքավորումների ձեռքբերմանը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տրանսպորտային սարքավորումներ» հոդվածով), որի շրջանակում նախատեսվում է ձեռք բերել թվով 3 հիմնական մասնագիտացված տեխնիկական միջոցներ և 6 շղթայավոր սղոց,
  • 25,222.8 հազար դրամը՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման նպատակով տեխնիկական միջոցների շահագործումն ու սպասարկումն իրականացնելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով), նշված գումարը նախատեսված է 3 ամսվա ընթացքում աշխատանքների իրականացման համար։
  • Մնացած 50,445.7 հազ.դրամը նախատեսվում է ուղղել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ:

Գնումների գործընթացն ավարտելուց հետո նոր թափով կվերսկսվեն Սևանա լճի ափամերձ տարածքների մաքրման և ապօրինի շենք-շինությունների ու կառույցների ապամոնտաժման և շինաղբի տեղափոխման աշխատանքները։

2021 թվականի ընթացքում, ելնելով ժամանակի սղությունից, նշված փոփոխությունների արդյունքում, հնարավոր կլինի մաքրել մոտ 50 հա տարածք։

Միաժամանակ «EU4Sevan» ծրագրի շրջանակում արդեն իսկ հաստատվել է մոտ 60 000 դոլար գումարի սահմաններում ամբարձիչ մեքենայի ձեռքբերումը: Նախարարության կողմից մշակվել և ԵՄ կողմին է տրամադրվել համապատասխան տեխնիկական առաջադրանքը։

Հայերեն

Էրդողանը վերահաստատել է աջակցությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

Իսպանիայի ընդդիմությունը պահանջել է տրանսպորտի նախարարի հրաժարականը՝ 69 զոհի պատճառ դարձած վթարից հետո

Հույս ունեմ, որ ընդդիմադիր գործընկերները հետևություն արել են. Ռուբինյան

Քննարկվել են ձմռանը ճանապարհների սպասարկման աշխատանքների պատշաճ կազմակերպմանն ուղղված հարցեր

Երևանում անցկացվող COP17 համաժողովի վերջին պաշտոնական լիագումար նիստերն են ընթանում

Նարեկ Կարապետյանը երկարաժամկետ խաղաղության համար անհրաժեշտ է համարում երաշխիքներն ու տարածաշրջանային հավասարակշռությունը

Շրջակա միջավայրի պաշտպանությունը նաև մարդու իրավունքների պաշտպանության հարց է. Երևանում քննարկվել է դատական համակարգի դերը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին

Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում

Եկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրեր. ինչ պետք է իմանալ մինչև վերջնաժամկետը