Մարդու իրավունքներ, ՏՏ, գյուղատնտեսություն. Նիդերլանդները հետաքրքրված է ՀՀ-ի հետ համագործակցության ակտիվացմամբ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի շարք ուղղություններով Նիդերլանդները հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության ակտիվացմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 7-ին հրավիրված ասուլիսում Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսը նշեց, որ փորձում են աշխատել սեփական ծրագրերով՝ թիրախավորելով տարբեր ոլորտներ՝ ժողովրդավարություն, օրենքի գերակայություն, գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ և այլն:

«Քննարկվում են մի շարք ծրագրեր բազմաթիվ ՀԿ-ների, քաղաքացիական հասարակության տարբեր ներկայացուցիչների հետ. փորձում ենք հասկանալ, թե ինչ կարող ենք անել, օգնել Հայաստանին ավելի բարելավելու ժողովրդավարական կառույցների աշխատանքը: Աշխատում ենք մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ»,-ասաց դեսպանը:

Նիկոլաս Սխերմերսի խոսքով՝ նկատվում է Նիդերլանդների կողմից Հայաստանում ներդրումներ կատարելու հետաքրքրության մեծացում: Ուշադրություն է դարձվում գյուղատնտեսության զարգացմանը: Դեսպանը նկատեց, որ Նիդերլանդներն աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալներով:

«Հայաստանն էլ գյուղատնտեսության մեծ պոտենցիալ ունի: Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ինչով պայմանավորված մեծ հետարքրքություն կա այլ երկրների ներդրողների շրջանում: Եվրոպական երկրները փնտրում են թափանցիկություն, հստակություն, ապահովություն: Այդ գործոնների ապահովմամբ ներդրումների ակտիվությունը կմեծանա»,-ասաց դեսպանը:

Նիկոլաս Սխերմերսի խոսքով՝ Հայաստանը հետաքրքիր գործընկեր է տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղությամբ: Դեսպանն իր հիացմունքը հայտնեց «Թումո» կենտրոն այցելությունից: Նա հիացած է կենտրոնի գործունեությամբ, զարգացման ծրագրերով:

Նիկոլաս Սխերմերսը նշեց, որ փորձելու են զարգացնել և խթանել Հայաստանի ու Նիդերլանդների ՏՏ ոլորտի կազմակերպությունների միջև համագործակցությունը: Ուշադրության կենտրոնում են պահելու զբոսաշրջության ոլորտը, մանավանդ, որ Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը քիչ թե շատ կառավարելի է:

Անդրադառնալով հնարավոր ներդրումներին՝ դեսպանը նշեց, որ ներկայում կոնկրետ ծրագրերի մասին տեղեկություն չի կարող ներկայացնել, սակայն նշեց, որ այդ ուղղությամբ ամենօրյա զարգացումները պարբերաբար զարմացնում են իրեն: Կան նիդերլանդական ընկերություններ, որոնք հետաքրքրված են Հայաստանում գործունեություն ծավալելու հարցով:

Դեսպանը հիշեցրեց, որ այս տարվա մարտի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, և մինչ ուժի մտնելն արդեն որոշ ուղղություններով նախնական աշխատանքներ տարվել են: Նրա խոսքով՝ համաձայնագիրն ամփոփում է Հայաստանի հարաբերությունները Եվրոպայի հետ: Համաձայնագրում ներառված են բազմաթիվ դրույթներ քաղաքական, գիտական, մշակութային և այլ ոլորտներում համագործակցության մասին:

Հայերեն العربية English Русский

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա