Հասարակական

Ժամանակավորապես կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի և մի շարք գյուղերի գազամատակարարումը

1 րոպեի ընթերցում

Ժամանակավորապես կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի և մի շարք գյուղերի գազամատակարարումը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործող ցանցին նոր բաժանորդների միացման աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 8-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի, Ծաղկունք, Ոսկեհատ, Ծիածան, Լուսագյուղ, Պտղունք, Արտիմետ (Աթարբեկյան), Ապագա, Մուսալեռ, Մերձավան, Այգեկ, Արևաշատ, Ջրարբի, Նորակերտ, Խորոնք, Փարաքար, Ակնաշեն, Բաղրամյան, Մրգաստան, Դաշտ, Գայ, Շահումյան, Աղավնատուն, Արագած, Դողս, Գրիբոյեդով, Ջրառատ, Ամբերդ, Այգեշատ, Շահումյանի թ/ֆ, Հովտամեջ, Չոբանքարա, Գեղակերտ (Սամաղար), Ծաղկալանջ գյուղերի գազասպառողների, «Արտ-Սոլեի» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հասարակայնության և ԶԼՄ-ներիի հետ կապերի ծառայությունը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրությունում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում