Անփոխարինելի մեծությունն ու ազգային արժեքը. արվեստագետները՝ Ջիվան Գասպարյանի մասին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամբողջ աշխարհում հայկական ծիրանափողն ու երաժշտությունը հանրահռչակած, մեր երկրի պատիվը տարիներ շարունակ տարբեր երաժշտական հարթակներում բարձր պահած ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանին ոլորտի ներկայացուցիչները կենսուրախ և հետաքրքիր անհատ են համարում, նշում, որ նրա կորուստը անդառնալի է հայ ժողովրդի համար:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական վաստակավոր անսամբլի տնօրեն Գրիգոր Ոսկանյանը նշում է՝ Ջիվան Գասպարյանն ազգային արժեք է և մնալու է այդպիսին: Ոսկանյանը հիշեցնում է, որ Գասպարյանն իր ստեղծագործական գործունեությունը սկսել է անսամբլից՝ երկար տարիներ լինելով մենակատար:

«Ըստ իս՝ մենք անդառնալի կորուստ ունեցանք, Գասպարյանը մեզ համար անփոխարինելի մեծություն էր»,-շեշտում է նա:

Ոսկանյանը պատմում է՝ եթե Ջիվան Գասպարյանը Երևանում էր լինում և ժամանակ էր գտնում, անպայման գալիս էր անսամբլի համերգներին, իսկ համագործակցության վերջին առիթը վարպետի 90-ամյակն է եղել: «Նա մշտապես մեզ հետ կապի մեջ է եղել՝ համույթը համարելով իր օջախը»,-եզրափակում է Գրիգոր Ոսկանյանը:

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը խորը ցավով է տեղեկացել Գասպարյանի մահվան մասին:

Հովհաննիսյանն ընդգծում է, որ Ջիվան Գասպարյանը դուդուկի համբավը, գործիքի արժեքը այն աստիճանի է բարձրացրել և կարևորել ամբողջ աշխարհում, որ դուդուկի թե՛ երեկվա, թե՛ այսօրվա դասարանները նրա դպրոցը կարելի համարել: «Բառեր չունեմ արտահայտելու իմ զգացմունքները: Նա մարդ էր, որն աշխարհում հանրահռչակեց մեր ազգային գործիքը, մեծ արձագանք ու հետաքրքրություն ստեղծեց մեր ծիրանափողի, հայկական ազգային երաժշտության շուրջ»,-շեշտում է Հովհաննիսյանը:

Ժողովրդական երգիչ Գուրգեն Դաբաղյանը խոստովանում է, որ Ջիվան Գասպարյանն իրեն շատ է սիրել, բազմիցս հյուրընկալել է իր տանն ու մշտապես աջակցել է խորհուրդներով: Դաբաղյանը փաստում է՝վարպետը հումորով էր, ժամանակակից, երեխայի հետ երեխա էր, երիտասարդի հետ՝ երիտասարդ, հետաքրքիր մարդ էր բոլորի համար, կյանքով լեցուն էր ու կենսախինդ:

«Ես չէ, որ պետք է խոսեմ նրա մասին, քանի որ Գասպարյանն իր գործով, անցած ճանապարհով ամեն ինչ ասել ու ապացուցել է: Նա մեծ ավանդ ու ներդրում ունի մեր երաժշտության զարգացման ու տարածման գործում: Ջիվան Գասպարյանը դուդուկը հայկական միջավայրից հանեց միջազգային հարթակ: Դա բոլորս գիտենք, նորություն չէ»,-նշում է Դաբաղյանն ու շեշտում, որ շատ է ցավում վարպետի կորսի համար:

Ջիվան Գասպարյանը ծնվել է Կոտայքի մարզի Սոլագ գյուղում 1928 թվականին։ Դժվար մանկություն է ունեցել, քանի որ մայրը վաղ է մահացել, իսկ հայրը Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից է եղել: Գասպարյանը մեծացել է որբանոցում։ Դուդուկ սկսել է նվագել վեց տարեկանից։ 1947 թվականին մեկնել է Մոսկվա ազգային սիրողական համույթի հետ, որտեղ համերգից հետո Ստալինից ստացել է «Պոբեդա» ժամացույց։ 1956 թվականին ստացել է առաջին մրցանակը, 1959-ին՝ առաջին ոսկե մեդալը Չորրորդ միջազգային փառատոնում՝ ՄԱԿԳՄԻ (UNESCO) հովանավորությամբ։ Նույն մրցույթին մասնակցելով 1962 թվականին՝ ստացել է արծաթե մեդալ, 1973-ին՝ բրոնզե, 1973 թվականին արժանացել է ՀՀ Ազգային արվեստագետ պատվավոր կոչմանը։ 1988 թվականից սկսել է միջազգային երաժշտական գործունեությունը։ Ջիվան Գասպարյանը մասնակցել է համաշխարհային ճանաչում վայելած ֆիլմերի երաժշտությունների ստեղծմանը` «Քրիստոսի վերջին չարչարանքները», «Ռոնին», «Օնեգին», «Գլադիատոր», «Սիրանա», «Արյունոտ ադամանդ», «Ձյուն և մոխիր» և այլն: Թողարկել է ավելի քան 20 ձայնասկավառակ, ավելի քան 1000 ձայնագրություն, նվագել է շուրջ 20 հազար համերգային ծրագրում:

Գասպարյանի մահվան լուրը հուլիսի 6-ին հայտնել էր Ջիվան Գասպարյան կրտսերը:

Անժելա Համբարձումյան

Հայերեն Русский

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ