Միջազգային

Հետաքննությունը դիտարկում Է Կամչատկայում Ան-26-ի կործանման երեք վարկած

1 րոպեի ընթերցում

Հետաքննությունը դիտարկում Է Կամչատկայում Ան-26-ի կործանման երեք վարկած

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հետաքննությունը դիտարկում Է Կամչատկայում Ան-26 մարդատար ինքնաթիռի աղետի երեք վարկած, որոնց թվում եղանակային պայմանները եւ անձնակազմի սխալը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունում:

«Ներկայումս հետաքննությունը դիտարկում Է պատահարի հետեւյալ վարկածները. անբարենպաստ եղանակային պայմաններ, օդանավի տեխնիկական անսարքություններ կամ օդանավավարման սխալ»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Քննչական կոմիտեի տվյալներով՝ ինքնաթիռում եղել են անձնակազմի 6 անդամ եւ 22 ուղեւոր: «Նախնական տեղեկատվությամբ՝ օդանավի բեկորները հայտնաբերվել են Պալանա օդանավակայանից հյուսիս»,- հայտնել են գերատեսչությունում:

Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ ծառայություններում, նախնական տեղեկատվությամբ կործանման պատճառ Է դարձել անձնակազմի սխալը վատ տեսանելիության պայմաններում: Ինքնաթիռը բախվել Է ժայռին, դրա բեկորներն ընկել են Օխոտի ծովը:

Արտակարգ ծառայություններում հաղորդել են, որ անձնակազմը չի հայտնել ինքնաթռի անսարքությունների մասին, մեկնաթռիչքից առաջ ինքնաթիռը տեխնիկապես սարքին Է եղել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում