Պաշտոնական

Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Նուրսուլթան Նազարբաևին

2 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Նուրսուլթան Նազարբաևին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահ Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Որպես Ղազախստանի առաջնորդ և առաջին նախագահ՝ վճռական ներդրում եք ունեցել և ունենում Ղազախստանի զարգացման, տնտեսական առաջընթացի և սոցիալական բարեկեցության ապահովման, միջազգային ասպարեզում երկրի հեղինակության բարձրացման գործում: Խորապես համոզված եմ, որ Ձեր իմաստությունն ու ապագայի տեսլականը կշարունակեն ծառայել Ձեր երկրի բարգավաճմանը:

Հայաստանի ու Ղազախստանի միջև զարգացող բազմակողմանի փոխշահավետ համագործակցությունը հիմնված է բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա, երկու երկրներն ակտիվ գործակցում են ինտեգրացիոն միավորումների շրջանակներում և այլ միջազգային հարթակներում: Հայաստանի Հանրապետությունում բարձր են գնահատում Ձեր անձնական մեծ ներդրումը մեր երկրների միջև բարեկամական կապերի և փոխշահավետ քաղաքական, տնտեսական և հումանիտար համագործակցության խորացման գործում:

Անկեղծորեն գնահատում եմ մեր բարեկամությունը: Ջերմությամբ եմ հիշում վերջերս կայացած իմ այցը Ղազախստան, որը նոր խթան կհանդիսանա մեր երկրների համագործակցության ամրապնդման համար»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում