Մշակույթ

Սիմֆոնիկ նվագախումբը համերգ կնվիրի Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին

1 րոպեի ընթերցում

Սիմֆոնիկ նվագախումբը համերգ կնվիրի Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2020-2021 hամերգաշրջանի փակման համերգային երեկոն կնվիրի մեծանուն կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մշակութային, հասարակական գործիչ Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգը տեղի կունենա հուլիսի 15-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Կհնչեն Լյուդվիգ Վան Բեթհովենի Դաշնամուրի կոնցերտ թիվ 3 դո մինոր, երկ 37-ը (մենակատար՝ դաշնակահար Դմիտրի Իշխանով), Էդվարդ Միրզոյանի Քնարական պատկեր «Շուշանիկ», Սիմֆոնիա գոսերի և լարայինների համար (Գոսերի մենանվագը՝ Էդուարդ Պապոյանի) և կինոերաժշտությունը:

Համերգը կղեկավարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում