Իրանը COVID-19-ի «դելտա» շտամի տարածմամբ պայմանավորված վերականգնում է մի շարք սահմանափակումներ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի իշխանությունները COVID-19-ի «դելտա» շտամի տարածմամբ պայմանավորված վերականգնում են մի շարք սահմանափակումներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը: Մասնավորապես, իշխանությունները որոշում են կայացրել փակել ոչ առաջնային նշանակության կոմերցիոն ձեռնարկություններն այն տարածքներում, որտեղ կա COVID-19- ի մեծ ռիսկ: Շուրջ 275 քաղաքում, այդ թվում Թեհրանում, փակ են բոլոր հանրային այգիները, ռեստորանները, գեղեցկության սրահները, առևտրի կետերը, գրքերի խանութները: Հաղորդակցության հարցում մտցվել է արգելք այն քաղաքների միջև, որտեղ կորոնավիրուսի հետ կապված հիվանդացության մակարդակը բարձր է:

Իրանի գործող նախագահն ավելի վաղ մտավախություն էր հայտնել այն մասին, որ «դելտա» շտամի արագ տարածման հետևանքով Իրանին սպառնում է COVID-19- ի 5-րդ ալիք:

Իրանում կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը կազմում է 3 մլն 254 հազար 818: Վիրուսի հետևանքով մահացել է 84 հազար 792 մարդ:

Հայերեն

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների, ներկրումը

Մանկական վիրաբույժ Բելլա Թադևոսյանը պարգևատրվել է «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով

Առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հայտնել է, որ Բրյուսելը հանդես չի գա որպես միջնորդ ԱՄՆ-ի և Կանադայի միջև

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող 5-րդ հողատարածքը

Հայաստանի զարգացող ՏՏ ոլորտը կարող է կարևոր դեր ունենալ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի թվային բաղադրիչի ձևավորման և իրականացման գործում

«Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված՝ կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ

Մոլդովայի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են եվրաինտեգրման գործընթացը և տարբեր ոլորտներում համատեղ նախագծերը․ Moldpres

ԵՄ-ն Լայպցիգում ԱԹՍ-ի անհաջող հարձակման դեպքի առիթով կանչել է ՌԴ դեսպանին

Երևանի քաղաքապետարանը Երևանի շուրջ 1000 երեխաների համար սկսում է նոր՝ «STEAM» արտադասարանական ծրագիրը

Սեպտեմբերի 3-ի միջոցառումների անոնս