Վրաստանի ածխահանքերից մեկում հանքափորները գործադուլ են հայտարարել
1 րոպեի ընթերցում
![Վրաստանի ածխահանքերից մեկում հանքափորները գործադուլ են հայտարարել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/07/1057333.jpg)
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Տկիբուլի քաղաքի ածխահանքի հանքափորները հուլիսի 3-ին հրաժարվել են դուրս գալ աշխատանքի՝ պահանջելով ավելացնել աշխատավարձը 300 վրացական լարիով (շուրջ 98 ԱՄՆ դոլար): Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Վրաստանի Հանրային հեռուստաընկերությունը:
Ածխահանքի սեփականատեր «Սակնախշիրի» ընկերությունից հայտնել են, որ պատրաստ են քննարկել հանքափորների պահանջները:
«Սակնախշիրի» ընկերությունը «Վրացական արդյունաբերական խումբ» հոլդինգի դուստր ձեռնարկությունն է: