Հասարակական

Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է ներկայացրել սիբիրյան խոցով վարակված քաղաքացիների առողջական վիճակի վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է ներկայացրել սիբիրյան խոցով վարակված քաղաքացիների առողջական վիճակի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ 3 քաղաքացիների վիճակը, որոնց մոտ հաստատվել է սիբիրյան խոցի մաշկային տեսակ, գնահատվում է միջին ծանրության և թեթև:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Ավանեսյանը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

«Նրանց ամբողջապես կտրամադրվի անհրաժեշտ բուժման կուրսը: Վերջին 3-4 օրերին ՀՎԿԱԿ-ի մասնագետները կատարում են համայնքային այցեր, նմուշառումներ են կատարում ու ուսումնասիրում բոլոր կասկածելի դեպքերը: Իրականացվում են նաև կանխարգելիչ միջոցառումներ, ամբողջ համայնքը և շրջակայքը խիստ հսկողության տակ են, սակայն վարակի աղբյուրը դեռ հայտնի չէ»,- ընդգծեց Անահիտ Ավանեսյանը:

Գեղարքունիքի մարզի Վանևան և Տորֆավան համայնքներում կենդանիների շրջանումսիբիրյան խոցի հայտնաբերված դեպքերի առնչությամբ՝ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոնի» կողմից հունիսի 29-ին կատարվել է նմուշառում այդ համայնքների 7 բնակչից։ Նրանցից 3-ի մոտ հաստատվել է «սիբիրյան խոց» ախտորոշումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում