Հասարակական

Փակ տարածքներում դիմակի կրումը դեռևս կմնա պարտադիր. Անահիտ Ավանեսյան

1 րոպեի ընթերցում

Փակ տարածքներում դիմակի կրումը դեռևս կմնա պարտադիր. Անահիտ Ավանեսյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ընդգծում է, որ կորոնավիրուսի նոր շտամները մտահոգության տեղիք են տալիս: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Անահիտ Ավանեսյանն այդ մասին ասել է կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում:

Նրա խոսքով՝ Հայաստանում որոշ նմուշներ ևս սեկվենավորվում են՝ վիրուսների շտամները պարզելու համար: «Եթե երկրում նոր շտամներից որևէ մեկը հայտնաբերվի, դրա մասին հանրությանը կտեղեկացնենք: Սակայն նոր շտամների ի հայտ գալը, դրանց արագ տարածումը բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, հուշում է, որ դեռ վաղ է հրաժարվել դիմակներ կրելուց. փակ տարածքներում դիմակի կրումը դեռևս կմնա պարտադիր»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

Անահիտ Ավանեսյանն ընդգծեց, որ ինքն արդեն ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկու դեղաչափերը, սակայն շարունակում է դիմակ կրել: «Շատ կարևոր է, որ մարդիկ ակտիվորեն պատվաստվեն կորոնավիրուսի դեմ, ինչը կօգնի դանդաղեցնել վարակի տարածումն ու կխանգարի նոր շտամների ի հայտ գալուն»,- ասաց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում