Սպորտ

Արոնյանը Goldmoney Asian Rapid-ի կիսաեզրափակիչում է և կմրցի աշխարհի չեմպիոնի հետ

1 րոպեի ընթերցում

Արոնյանը  Goldmoney Asian Rapid-ի կիսաեզրափակիչում է և կմրցի աշխարհի չեմպիոնի հետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է հաջող ելույթները Goldmoney Asian Rapid 7-րդ միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առցանց մրցաշարի փլեյ-օֆֆի խաղային երկրորդ օրը Արոնյանը կրկին մրցեց հնդիկ Արժուն Երիգաիսի հետ: Բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի և որոշիչ եղավ թայ-բրեյքը, որտեղ ավելի ուժեղ էր Արոնյանը: Մրցաշարի կիսաեզրափակիչում հայ շախմատիստի մրցակիցն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է: Մյուս զույգը կազմել են Դին Լիժենը և Վլադիսլավ Արտեմիևը:

Goldmoney Asian Rapidմրցաշարի կազմակերպիչներն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը և կանանց վարկանիշային աղյուսակի առաջատար Հու Յաֆանը:Մրցաշարն ունի1,6միլիոն մրցանակային ֆոնդ:

Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո:Օրեր առաջ նա հայտարարություն էր տարածել,որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանները.Արոնյանը հեռանում է Հայաստանից:Նա կմիանա ԱՄՆ հավաքականին:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում