Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է ևս 1010 մարդ
1 րոպեի ընթերցում
![Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է ևս 1010 մարդ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/06/1057016.jpg)
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում հունիսի 30-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1010 նոր դեպք: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 366 հազար 78 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 603 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է351 հազար 747 մարդ:Երկրում վարակից մահացել է ևս 19 մարդ, ընդհանուր՝ 5316: