Քաղաքականություն

Ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը, ոչ էլ ԼՂ բնակիչները շահագրգռված չեն հակամարտության շարունակմամբ. Պուտին

2 րոպեի ընթերցում

Ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը, ոչ էլ ԼՂ բնակիչները շահագրգռված չեն հակամարտության շարունակմամբ. Պուտին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել էԼեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Պուտինն ասել է, որ ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը, ոչ էլ Լեռնային Ղարաբաղի բնակիչները շահագրգռված չեն հակամարտության շարունակմամբ:

«Եթե մենք բոլորս խաղաղ եւ համերաշխ ապրենք, պայմաններ կստեղծենք մարդկանց կյանքը բարելավելու համար ոչ միայն անվտանգության ոլորտում, այլեւ ընթացիկ կյանքում՝ ընտանիքների գոյության, տնտեսական, սոցիալական զարգացման տեսակետից, ինչի կարիքը Ղարաբաղում ապրող մարդիկ շատ ունեն, այդ դեպքում մշտապես տագնապի մեջ ապրելը, որ զինված հակամարտությունը կվերսկսվի, անհնար է լինելու: Դա հասկանում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարները»,- նշել է Պուտինը:

ՌԴ նախագահի խոսքով` Լեռնային Ղարաբաղում խնդիրները կուտակվել են և շատ են, դրանք կապված են ենթակառուցվածքների վերականգնման հետ, սահմանների սահմանազատման և սահմանագծման հետ, հատկապես այն տարածքներում, որտեղ պետական սահմաններ ըստ էության երբեք չեն եղել:

«Հիմա այդ աշխատանքը ընթացքի մեջ է: Մենք ստեղծել ենք հատուկ եռակողմ խումբ, որում ընդգրկված են Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը, և ամեն ինչ կանենք, որպեսզի նորմալ հարաբերություններ հաստատվեն տարածաշրջանում: Այս աշխատանքների հասցեատերերն, անշուշտ, լինելու են Լեռնային Ղարաբաղի բնակիչները։ Ցանկանում եմ մտածել, որ այդպես էլ կլինի, չնայած բոլոր դժվարություններին, որոնք հավաքվել են տասնամյակներ շարունակ»,- եզրափակել է Պուտինը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում