Սպորտ

Արոնյանը դուրս եկավ Goldmoney Asian Rapid-ի փլեյ-օֆֆ

1 րոպեի ընթերցում

Արոնյանը դուրս եկավ Goldmoney Asian Rapid-ի փլեյ-օֆֆ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը կշարունակի ելույթները Goldmoney Asian Rapid 7-րդ միջազգային մրցաշարի փլեյ-օֆֆում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի այս մրցաշարի երրորդ օրն Արոնյանը երկու պարտիա ավարտեց հաղթանակով, իսկ երեքում գրանցեց ոչ-ոքի: Նա 15 հնարավորից հավաքելով 10,5 միավոր զբաղեցրեց առաջին տեղը և դուրս եկավ փլեյ-օֆֆ:

Goldmoney Asian Rapid մրցաշարի կազմակերպիչներն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը և կանանց վարկանիշային աղյուսակի առաջատար Հու Յաֆանը: Մրցաշարն ունի է 1,6 միլիոն մրցանակային ֆոնդ: Այն բաղկացած է 15 տուրից: Մրցաշարին մասնակցում են 16 շախմատիստ:

Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Օրեր առաջ նա հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանները. Արոնյանը հեռանում է Հայաստանից: Նա կմիանա ԱՄՆ հավաքականին:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում