Վրաստանի առողջապահության նախարարությունը պատրաստ է բնակչության զանգվածային պատվաստումն սկսել հուլիսին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի դեմ Վրաստանի բնակչության զանգվածային պատվաստումը կսկսվի հուլիսին, որը կապված պատրաստուկների նոր չափաբաժին ստանալու հետ: Այդ մասին հայտարարել Է երկրի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Զանգվածային պատվաստումը հայտարարվել Է երրորդ եռամսյակում, այսինքն՝ հաջորդ ամսից մենք պատրաստ ենք ինչպես տարածաշրջանային մակարդակով, այնպես Էլ Թբիլիսիում սկսել զանգվածային պատվաստման գործընթացը»,-ասել Է Տիկարաձեն՝ հանդես գալով կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում:

Նախարարի խոսքով՝ արդեն մինչեւ շաբաթվա վերջը Վրաստանը պետք Է ստանա մինչեւ կես միլիոն չափաբաժին Sinopharm եւ Sinovac չինական պատվաստանյութ, իսկ արդեն հաջորդ շաբաթվանից կսկսվի բնակչության պատվաստումը:

Ինչ վերաբերում Է Pfizer-ի պատրաստուկին, որի 1 միլիոն չափաբաժինը պետք Է փուլ առ փուլ ստանա Վրաստանը, առողջապահության նախարարությանն արդեն հայտնի Է պատվաստանյութի ստացման ստույգ ամսաթիվը: Սակայն, նախարարի խոսքով, ընկերության հետ կնքված պարտավորագրի համաձայն, առայժմ ինքը չի կարող հայտնել ամսաթիվը: Առողջապահության նախարարը նաեւ նշել Է, որ բոլոր քաղաքացիները, որոնք պետք Է երկրորդ ներարկումն ստանան AstraZeneca պատրաստուկով, պատվաստանյութով կապահովվեն ժամանակին:

Գերակա ուղղություն են դարձել այն քաղաքացիները, որոնց մոտ առաջին ներարկումից հետո անցել Է 10-12 շաբաթ: Մինչդեռ, տեղեկատվությունն այն մասին, որ չինական պատվաստանյութերը քաղաքացիներին չեն պաշտպանում «Դելտա» շտամից, այնքան Էլ չի համապատասխանում Է իրականությանը, հայտարարել Է առողջապահության նախարարը:

Տիկարաձեի խոսքով, գիտնականները նաեւ հարցեր ունեն հնդկական շտամի նկատմամբ մյուս պատվաստանյութերի արդյունավետության վերաբերյալ: Մինչեռ Եկատերինա Տիկարաձեն ընդգծել Է, որ համավարակի նկատմամբ հաղթանակի համար կարեւոր Է ոչ միայն պատվաստանյութը, այլեւ համաճարակաբանների պատվիրած կանոնների պահպանումը, հաղորդել Է Sputnik-ը:

Հայերեն Русский

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը

Մանկական վիրաբույժ Բելլա Թադևոսյանը պարգևատրվել է «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով

Առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հայտնել է, որ Բրյուսելը հանդես չի գա որպես միջնորդ ԱՄՆ-ի և Կանադայի միջև

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող 5-րդ հողատարածքը

Հայաստանի զարգացող ՏՏ ոլորտը կարող է կարևոր դեր ունենալ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի թվային բաղադրիչի ձևավորման և իրականացման գործում

«Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված՝ կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ