«Փափլիկը» ներկայացումն ընդգրկվել է Չեխովի փառատոնի խաղաղօվկիանոսյան ծրագրում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը հունիսի 26-27-ը մասնակցել է Չեխովի անվան թատերական միջազգային 15-րդ հեղինակավոր փառատոնին Գի դը Մոպասանի «Ճարպագունդը» պատմվածքի հիման վրա բեմադրված «Փափլիկը» ներկայացմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի թատերական գործիչների միությունից հայտնում են, որ երկու ամիս առաջ ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությանը «Լավագույն ներկայացում» և մի քանի այլ անվանակարգում «Փափլիկը» բեմադրությունը միության կողմից առաջարկվել է Մոսկվայի Ա. Պ. Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնին և անմիջապես ընդգրկվել է ծրագրում։

«Աննախադեպ հաջողությամբ ավարտվեցին ներկայացման երկօրյա ցուցադրությունները։ Փառատոնի տնօրեն Վալերի Շադրինը ներկայացումն ընդգրկեց այս տարվա սեպտեմբերին Վլադիվոստոկում կայանալիք փառատոնի խաղաղօվկիանոսյան ծրագրում: Ուրախ ենք թատրոնի համար, շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում նոր հաղթանակներ»,-ասվում է հաղորդագրության տեքստում:

«Փափլիկը» պատմում է սուտ և իրական ազգասիրության, կեղծ և անկեղծ բարոյականության, դավաճանության մասին: Համազգային թատրոնի դերասաններն այդ ամենը մատուցում են նուրբ ու սուր հումորով, յուրօրինակ մեկնաբանությամբ, ժամանակակից լուծումներով և դերասանական գունեղ խաղով:

Բեմադրիչը Նարինե Գրիգորյանն է: Ներկայացման մեջ զբաղված են Վարշամ Գևորգյանը, Տաթև Ղազարյանը, Դավիթ Հակոբյանը, Ալլա Սահակյանը, Գագիկ Մադոյանը, Արմինե Անդրեասյանը, Նարեկ Բաղդասարյանը, Սերգեյ Թովմասյանը, Մարիա Սեյրանյանը և Ստեփան Ղամբարյանը:

Ռեժիսորը Յուրի Կոստանյանն է, բեմի ձևավորումը և զգեստները՝ Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանի, երաժշտական ձևավորումը` Նարեկ Բաղդասարյանի:

Ներկայացումը կյանքի է կոչվել ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Հայերեն Русский

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա