Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է ևս 754 մարդ
1 րոպեի ընթերցում
![Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է ևս 754 մարդ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/06/1056652.jpg)
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում հունիսի 26-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 754 նոր դեպք: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված Stopcov կայքը, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 362 հազար 937 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 438 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է348 հազար 705 մարդ:Երկրում վարակից մահացել է ևս 18 մարդ, ընդհանուր՝ 5255: