Միջազգային

Կրասնոդարում վթարային վայրԷջք Է կատարել մարդատար ինքնաթիռը

2 րոպեի ընթերցում

Կրասնոդարում վթարային վայրԷջք Է կատարել մարդատար ինքնաթիռը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: SSJ-100 ինքնաթիռը, որի մեջ գտնվում Էր ավելի քան 90 մարդ, վթարային վայրԷջք Է կատարել Կրասնոդարի օդանավակայանում գազատուրբինի խափանման պատճառով: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ինքնաթիռը… բարեհաջող վայրԷջք Է կատարել Կրասնոդարում գազատուրբինի խափանումից հետո»,-ասել Է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ օդանավում գտնվում Էր 91 մարդ: Միջադեպի հանգամանքները պարզվում են: Նախնական տեղեկատվության համաձայն, ինքնաթիռն իրականացնում Էր Կրասնոդարից Սանկտ Պետերբուրգ չվերթը: Ինքնաթիռը, որը թռչում Էր Սանկտ Պետերբուրգ, Կրասնոդար Է վերադարձել խցիկի մակափչման՝ սրահ օդի ներմղման հետ կապված խնդրի պատճառով. ուղեւորներն սպասում են ռեզերվային ինքնաթիռի, ավելի ուշ հաղորդել Է օդանավակայանի մամուլի ծառայությունը:

«Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը, որը Կրասնոդարից մեկնում Էր Սանկտ Պետերբուրգ, օդանավակայանից թռել Է 08:50-ին, թռիչքից հետո օդանավի հրամանատարը զեկուցել Է խցիկի մակափչման հետ կապված անսարքությունների մասին: Վառելիքի սպառումից հետո ինքնաթիռը բարեհաջող վերադարձել Է Կրասնոդարի բազավորման օդանավակայան: Օդանավում գտնվում Էր 91 մարդ: Ավիաընկերությունը ուղեւորներին տրամադրել Է ռեզերվային ինքնաթիռ»,-հաղորդում Է Կրասնոդարն օդանավակայանի մամուլի ծառայությունը:

«Խցիկի մակափչումը գործընթաց Է, երբ օդ Է ներմղվում ինքնաթիռի խցիկ/սրահ՝ մեծ բարձրությունների վրա մարդկանց համար անվտանգ եւ հարմարավետ միջավայր ստեղծելու համար»,-լրագրողներին ճշտել են մամուլի ծառայությունում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում