Պաշտոնական

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է սփյուռքահայ դերասանուհի Նորա Արմանիին

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է սփյուռքահայ դերասանուհի Նորա Արմանիին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է սփյուռքահայ դերասանուհի, բեմադրիչ և պրոդյուսեր Նորա Արմանիին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է հայտնի դերասանուհուն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու առթիվ՝ վստահություն հայտնելով, որ նա կշարունակի իր ներդրումն ունենալ հայկական մշակույթի զարգացման ու հանրահռչակման գործում:

«Մեր երկրի հարստությունը մեր ժողովուրդն է՝ անկախ նրանից, որտեղ է բնակվում: Մենք պետք է կարողանանք այդ հարստությունը, այդ հսկայական ներուժը լիարժեք օգտագործել ի շահ մեր երկրի զարգացման»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը: Նա նշել է, որ Սփյուռքի մեր տաղանդավոր հայրենակիցները պետք է հնարավորություն ունենան իրենց փորձն ու գիտելիքները ծառայեցնել հայրենիքին:

Տիկին Արմանին մեծ պատիվ է համարել Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալը:«Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելը ինձ համար պարտավորվածություն է: Սա նշանակում է, որ հիմա ես շատ ավելի լուրջ և շատ ավելի խոր ձևով պետք է ծառայեմ հայրենիքիս»,-ասել է նա:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում