Հասարակական

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 102 նոր դեպք, առողջացել է 111 մարդ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունիսի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 102 նոր դեպք, առողջացել է 111 քաղաքացի, մահվան դեպքեր չեն գրանցվել: Մեկ օրում կատարվել է 3724 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1167466-ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224635 դեպք, որոնցից 216423-ն առողջացման, 4505-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 2611 պացիենտ:

Արձանագրվել է նաև մահվան 1096 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ ՀՀ կառավարության՝ հունվարի 11-ի որոշման համաձայն, կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը։

Հայերեն English Русский

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանությունը ցավակցել է Ճամբարակում շենքի պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին

Իրանը առայժմ չի քննարկում ավելորդ միջուկային նյութերի հեռացման հարցը

Պարեկները Լոռում և Տավուշում մեկօրյա ուժեղացված ծառայության ընթացքում արձանագրել են 458 խախտում

Առինջում հրդեհի բռնկմամբ ՃՏՊ- հետևանքով տուժել է երեք մարդ

Թուրքիայում Ռուսաստանի դեսպանը հայտնել է դիվանագիտական առաքելությունն ավարտելու մասին

ԱՄՆ-ն արդեն այս ամառ կարող է զրկվել իր պետական ​​պարտքը սպասարկելու հնարավորությունից

Վրաստանը նպատակ ունի անդամակցել ԵՄ-ին և վերագործարկել հարաբերությունները Բրյուսելի հետ․ Կոբախիձե

Մահացել է Beach Boys խմբի հիմնադիր Բրայան Ուիլսոնը

ՃՇՀԱՀ-ի ուսանողուհիները հաջողություններ են գրանցել Չինաստանում կայացած «Թվային ինտերակտիվ մեդիա դիզայն» հմտության մրցույթում

Ռուսաստանի և Ուզբեկստանի նախագահները քննարկել են տնտեսական նախագծերի իրականացմանը վերաբերող հարցեր