ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի հավատարմատարն այցելել է «Եվրասիա» միջազգային համալսարան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ԼՈՒՐԵՐ: ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի հավատարմատար Ահլամ ալ Սալամինայցելել է «Եվրասիա» միջազգային համալսարան, որտեղ հանդիպում է ունեցել համալսարանի ռեկտոր պարոն Սուրեն Օհանյանի հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունից:

Վերջինս հանդիպման ընթացքում նշել է, որ համալսարանը պատրաստ է ընդունել էմիրաթցի ուսանողներին՝ ուսանելու համալսարանի տարբեր բաժիններում, հատկապես ֆարմացիայի բաժնում։

Տիկին ալ Սալամին հանդիպում-քննարկում է անցկացրել «Եվրասիա» միջազգային համալսարանի ուսանողների հետ, որի ընթացքում անդրադարձել է արդի փուլում հայ-էմիրաթական հարաբերություններին, ինչպես նաև վերջին տարիներին երկկողմ հարաբերությունների ամենակարևոր ձեռքբերումներին՝ առանձնակի շեշտելով առևտրաշրջանառության ակտիվացումը, զբոսաշրջիկների թվի աճը, ներդրումային ծրագրերը, երկկողմ փոխայցելությունները։ Տիկին ալ Սալամին նշել է, որ դեսպանությունը նախատեսում է բարեգործական ծրագիր իրականացնել Շիրակի մարզի կանանց համար՝ աջակցելով նրանց ձեռք բերել մասնագիտություն։

Հանդիպման ընթացքում Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային արխիվի հետազոտող դր․ Աիշա Բիլխեյրը տեսակապի միջոցով հանդես է եկել «Կնոջ առաջխաղացումն ԱՄԷ-ում» խորագրով դասախոսությամբ՝ ուսանողներին ներկայացնելով տարբեր ոլորտներում էմիրաթցի կնոջ ձեռքբերումները՝ սկսած դիվանագիտությունից մինչև ռազմական գործ։ Նա նաև ներկայացրել է ԱՄԷ հիմնադիր նախագահ շեյխ Զայեդի տեսլականը կնոջը կրթելու և նրա առաջխաղացմանը նպաստելու վերաբերյալ՝ նշելով ԱՄԷ կառավարության մեծ աջակցությունն էմիրաթցի կնոջը երկրի կառավարման մեջ ներգրավելու հարցում:

ՀՀ-ում ԱՄԷ դեսպանություն

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում