«Եկեք սպասենք». Ռուսաստանի դեսպանը՝ Գեղարքունիքում ռուսաստանյան սահմանապահների տեղակայման մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքում ռուս սահմանապահների տեղակայման ժամկետները դեռևս հստակ չեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը հունիսի 22-ին լրագրողների խնդրանքով անդրադարձել է այն տեղեկությանը, որ Գեղարքունիքի մարզում՝ հայ-ադրբեջանական սահմանին, շուտով ռուսաստանյան սահմանապահ զորքեր են տեղակայվելու:

«Դուք գիտեք, որ ռուսական սահմանային կետեր արդեն կան Սյունիքում՝ հայ-ադրբեջանական սահմանի խնդրահարույց հատվածներում: Ինչ վերաբերում է հետագա քայլերին այս առումով՝ եկեք սպասենք», - ասել է Ռուսաստանի դեսպանը:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտարարել էր, որ մոտ օրերս հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ռուս սահմանապահներ կտեղակայվեն, որից հետո Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը հետ կքաշվեն սահմանագծից։ Տեղեկությունը հունիսի 22-ին լրագրողների հետ զրույցում հաստատել է նաև ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ նշելով, որ Գեղարքունիքի մարզում նախատեսվում է ռուսաստանյան խաղաղապահների տեղակայում: «Կատարման և տեխնիկական այլ հարցերի մասին լրացուցիչ կհայտնենք», - ասել է Դավթյանը։

Հայերեն English

Աբովյանի նախկին համայնքապետը կեղծ աճուրդ-վաճառքների միջոցով ձեռք է բերել մսուր-մանկապարտեզին և գեղարվեստի դպրոցին հատկացված հողամասերը

Իսրայելի ռմբակոծության հետևանքով Գազայի հատվածում մեկ օրում շուրջ 50 պաղեստինցի է զոհվել

Բաքվում պահվող հայ գերիները գտնվում են կյանքի իրական սպառնալիքների ներքո․ Սիրանուշ Սահակյան

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին Հայաստանի պատմության թանգարանում Ֆրանսիայից բերված եզակի ցուցանմուշներ կներկայացվեն

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Հանրային խորհրդի կազմավորման մասին

Աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողությունն աճել է ռեկորդային 304 միլիարդ դոլարով

ՀՀ ՄԻՊ-ն Արզնի համայնքի ղեկավարի հետ քննարկել է ազգային փոքրամասնությունների իրավունքներին վերաբերելի հարցեր

Պեսկովը հերքել է Զելենսկիի մեղադրանքները Չինաստանին ռուս-ուկրաինական հակամարտության մեջ ներքաշելու մասին

ՀՀ ԱԺ պատգամավորը Օսլոյում հանդիպումներ է ունեցել Նորվեգիայի խորհրդարանի և կառավարության ներկայացուցիչների հետ

Իրանը սպառնացել է դադարեցնել համագործակցությունն ԱԷՄԳ-ի հետ և վտարել նրա տեսուչներին