Հասարակական

Միջազգային դիտորդը Երևանի թիվը 9/37 ընտրատեղամասում արձանագրել է ընտրությունների հանգիստ ընթացքը

1 րոպեի ընթերցում

Միջազգային դիտորդը Երևանի թիվը 9/37 ընտրատեղամասում արձանագրել է ընտրությունների հանգիստ ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի թիվ 9/37 ընտրատեղամասում ժամը 08:45-ի դրությամբ քվերակել է շուրջ 50-60 քաղաքացի:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ընտրատեղամասի նախագահ Վլադիմիր Մկրտչյանը:

«Մինչ այս պահը որևէ խնդիր չկա, ամեն ինչ բնականոն ընթանում է»,- նշեց Մկրտչյանը և հավելեց, որ իրենց մոտ արդեն իսկ միջազգային դիտորդ է ներկա եղել, ով նույնպես արձանագրել է, որ ամեն ինչ հանգիստ է:

Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում