Սպորտ

Բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում 

1 րոպեի ընթերցում

Բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ բռնցքամարտիկ Արմեն Մաշակարյանը հաղթանակով է մեկնարկել Իտալիայում ընթացող բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 69 կգ քաշային հայ մարզիկը 1/16-րդ եզրափակիչում մրցավարների միաձայն որոշմամբ 5:0 հաշվով հաղթել է շվեդ Պետեր Կուկին: Ընդ որում, հայ մարզիկը բոլոր ռաունդներում ունեցել է հսկայական առավելություն:

Հունիսի 19-ին 1/8-րդ եզրափակիչում Մաշակարյանը կմրցի մոլդովացի Նիկոլա Բուկսայի հետ, իսկ հունիսի 18-ին Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ունի 3 ներկայացուցիչ: Առավոտյան մրցահերթում ռինգ դուրս կգա 57 կգ քաշային Անժելիկա Ստեփանյանը, որի մրցակիցը կլինի իտալուհի Սիրինե Չարաբին: Երեկոյան մրցահերթում մենք կունենանք միանգամից երկու ներկայացուցիչ: Ասպարեզ դուրս կգան 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանն ու 81 կգ քաշային Համբարձում Հակոբյանը: Նիկողոսյանի մրցակիցը կլինի Իսրայելի ներկայացուցիչ Ահմադ Ստիվին, իսկ Հակոբյանը կմենամարտի սերբ Վլադիմիր Միրանչիկովի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում