Սպորտ

Եվրո-2020.Թուրքիան երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց, այս անգամ զիջելով Ուելսին

1 րոպեի ընթերցում

Եվրո-2020.Թուրքիան երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց, այս անգամ զիջելով Ուելսին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության A երկրորդ տուրում Ուելսը մրցեց Թուրքիայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին կեսում երկու թիմերն էլ հնարավորություն ունեին հաշվի մեջ փոփոխություն մցնելու, սակայն իր առիթն առաջիննօգտագործեց Ուելսի ընտրանին: 42-րդ րոպեին աչքի ընկավ Աարոն Ռամզին: Երկրորդ կեում թուրքերն տարածքային առավելություն ունեին, սակայն գրոհների վերջնամասում հստակություն չկար: 61-րդ րոպեին Թուրքիայի դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածն չկարողացավ իրացնել Ուելսի ընտրանու ավագ Գարեթ Բեյլը: Հանդիպման ավելացված ժամանակում Ուելսը խփեց նաև երկրորդ գնդակը: Գոլն իր ակտիվում գրանցեց Ռոբերտսը:

Թուրքիա-Ուելս` 0:2:

Երրորդ տուրում` հունիսի 20-ին, Ուելսը կմրցի Իտալիայի, իսկ Թուրքիան Շվեյցարիայի: Այս հաղթանակից հետո Ուելսն ունի 4 միավոր: Իտալիան քիչ ավելի ուշ կմրցի Շվեյցարիայի հետ: Իտալացիներն դեռևս ունեն 3 միավոր, իսկ Շվեյցարիան` 1: Թուրքիան խմբի հետնապահն է` միավոր չունի:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում