Մշակույթ

Պրեմիերա Կինոյի տանը. կցուցադրվի Վոն Փիլիկյանի «Թռիչք» ֆիլմը

1 րոպեի ընթերցում

Պրեմիերա Կինոյի տանը. կցուցադրվի Վոն Փիլիկյանի «Թռիչք» ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ծագումով անգլիացի կինոռեժիսոր Վոն Փիլիկյանի «Թռիչք» վավերագրական ֆիլմը կներկայացվի Երևանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կինոնկարը, որն անդրադառնում է ներգաղթյալների խնդիրներին, կցուցադրվի հունի 23-ին Կինոյի տան փոքր կինոսրահում:

Կինոդիտումից հետո ներկաները հնարավորություն կունենան քննարկելու ժապավենը հենց կինոռեժիսորի հետ:

Բանաստեղծ, կինոբեմադրիչ, թարգմանիչ Վոն (Վահան) Փիլիկյանը ծնվել է 1976 թվականին Լոնդոնում: Նա ռեժիսոր, գրող, մշակութաբան Հովհաննես Փիլիկյանի և ամերիկացի գրող Գեյլ Ռայդմախերի որդին է: Վոն Փիլիկյանը սանսկրիտի մասնագետ է. թարգմանում և խմբագրում է սանսկրիտով բնագրերի և դրանց անգլերեն թարգմանությունների համացանցային հրատարակությունը: 2006-ին Նյու Յորքում լույս է տեսել Փիլիկյանի թարգմանած և խմբագրած «Մահաբհարաթա. գիրք 7»-ի առաջին հատորը: Նա մի շարք բանաստեղծական ժողովածուների հեղինակ է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում