Հասարակական

«Միասնական Հայրենիք» կուսակցությունը վստահ է, որ ՀՀ-ին պետք է պրոֆեսիոնալ բանակ

1 րոպեի ընթերցում

«Միասնական Հայրենիք» կուսակցությունը վստահ է, որ ՀՀ-ին պետք է պրոֆեսիոնալ բանակ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Միասնական Հայրենիք» կուսակցությունը կարևորում է պրոֆեսիոնալ բանակ ունենալը, կադրային զինվորականների ներգրավումը և ժամկետային ծառայությունը ԶՈՒ-ում կրճատելը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Միասնական Հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը:

«Հաշվի առնելով ներկայիս պայմանները՝ բանակում ժամկետային ծառայությունը պետք է երկարացվի մինչեւ 2,5-3 տարի։ Կարելի է նաև կրճատել ծառայության ժամկետը մինչև 1 տարի՝ միաժամանակ ավելացնելով պրոֆեսիոնալ զինվորականների թիվը: Միևնույն ժամանակ պահեստազորայինները պետք է կանոնավոր վերապատրաստում անցնեն»,- ընդգծեց Տերտերյանը:

Նրա խոսքով՝ սահմանամերձ բնակավայրերում ապրողների համար անհրաժեշտ է ստեղծել պայմաններ՝ մարտական զենք ձեռք բերելու համար: Այս առաջարկը նա համեմատեց Շվեյցարիայի մոդելի հետ, որտեղ քաղաքացիներն ունեն անձնական զենք կրելու իրավունք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում