Հասարակական

Մեկնարկել է «Հայոց լեզու» առարկայից միասնական քննությունը

1 րոպեի ընթերցում

Մեկնարկել է «Հայոց լեզու» առարկայից միասնական քննությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ 29 քննական կենտրոնում հունիսի 15-ին անց է կացվում միասնական քննություն՝ «Հայոց լեզու» առարկայից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քննական կենտրոններից 7-ը մայրաքաղաքում են, մնացած 22-ը՝ մարզերում:

Նախատեսվում է, որ քննություն է հանձնելու 3 751 դիմորդ։

«Մարզերում դիմորդների թիվը 2 795 է, իսկ Երևանում միասնական քննություն հանձնողները 956-ն են։ Քննական ծրարները կբացվեն ժամը 09։30-ին, ինչից հետո կմեկնարկի քննությունը»,- հայտնում են Գնահատման և թեստավորման կենտրոնից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում