Գործող իշխանությունը պատրաստվում է ծնված ամեն 3-րդ, հաջորդ երեխայի համար ամիսը վճարել 50 հազար դրամ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերընտրվելու դեպքում գործող իշխանությունը պատրաստվում է 2022 թվականից ընտանիքում ծնված ամեն 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար ամսական 50 հազար դրամ տուրք վճարել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի շրջանակում Մասիսում քաղաքացիների հետ հանդիպմանը:

Փաշինյանը կարևորեց բնակչության աճի ապահովումը՝ հիշեցնելով, որ 2020-ին առաջին անգամ վերջին 10 տարվա ընթացքում ծնելիության որոշակի աճ է արձանագրվել:

«Մենք պատրաստվում ենք 2022 թվականից ծնված ամեն 3-րդ և յուրաքանյուր երեխային ամիսը 50 հազար դրամ պետական տուրք վճարել՝ մինչև աառնվազն 4 տարեկանը»,-ասաց Փաշինյանը:

Դա լինելու է որոշակի ժամկետով՝ հնարավոր է մինչև 2025 թվականը՝ արդյունքները տեսնելու համար: Եթե մինչև 2025-ը ծնվի և´ 3-րդ, և´ 4-րդ երեխան, բոլորն էլ կլինեն շահառու:

Հայերեն

Էրդողանը վերահաստատել է աջակցությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

Իսպանիայի ընդդիմությունը պահանջել է տրանսպորտի նախարարի հրաժարականը՝ 69 զոհի պատճառ դարձած վթարից հետո

Հույս ունեմ, որ ընդդիմադիր գործընկերները հետևություն արել են. Ռուբինյան

Քննարկվել են ձմռանը ճանապարհների սպասարկման աշխատանքների պատշաճ կազմակերպմանն ուղղված հարցեր

Երևանում անցկացվող COP17 համաժողովի վերջին պաշտոնական լիագումար նիստերն են ընթանում

Նարեկ Կարապետյանը երկարաժամկետ խաղաղության համար անհրաժեշտ է համարում երաշխիքներն ու տարածաշրջանային հավասարակշռությունը

Շրջակա միջավայրի պաշտպանությունը նաև մարդու իրավունքների պաշտպանության հարց է. Երևանում քննարկվել է դատական համակարգի դերը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին

Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում

Եկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրեր. ինչ պետք է իմանալ մինչև վերջնաժամկետը