Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է ևս 794 մարդ
1 րոպեի ընթերցում
![Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է ևս 794 մարդ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/06/1055186.jpg)
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում հունիսի 12-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 794 նոր դեպք: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov-ը, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 353 հազար 443 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 498 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է338 հազար 318 մարդ:Երկրում վարակից մահացել է ևս 22 մարդ, ընդհանուր՝ 5034: