Միջազգային

«Շերեմետեւո» օդանավակայանում ռուսաստանցի կնոջ շուրջ 25,5 միլիոն ռուբլու մաքսանենգ ապրանք են գտել

2 րոպեի ընթերցում

«Շերեմետեւո» օդանավակայանում ռուսաստանցի կնոջ շուրջ 25,5 միլիոն ռուբլու մաքսանենգ ապրանք են գտել

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շերեմետեւո» օդանավակայանի մաքսատան աշխատակիցները շուրջ 25,5 միլիոն ռուբլու թանկարժեք իրեր եւ կաշվե արդուզարդի առարկաներ են գտել ռուսաստանցի կնոջ մոտ, որը վերադառնում Էր Դուբայից: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին պատմել են Դաշնային մաքսային գերատեսչության մամուլի ծառայությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Շերեմետեւո» օդանավակայանում մաքսատան աշխատակիցները ձերբակալել են 51-ամյա ռուսաստանցի կնոջ, որը փորձել Է անօրինական ճանապարհով Դուբայից Ռուսաստան բերել թանկարժեք ոսկերչական իրեր եւ կաշվե արդուզարդի առարկաներ»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Հաղորդվում Է, որ կինն անցել Է «կանաչ» միջանցքով, թանկարժեք զարդերն ու կաշվից պատրաստված ապրանքները հայտարարագրված չեն եղել: Ուղեբեռը զննելիս տեսուչը հայտնաբերել Է 17 ոսկերչական արտադրանք, երեք պայուսակ եւ մեկ զույգ հայտնի բրենդի կոշիկ:

Մաքսային փորձաքննությունը պարզել Է, որ ոսկերչական իրերը պատրաստված Էին թանկարժեք մետաղներից՝ զարդարված թանկարժեք քարերով: «Բռնագրավված բոլոր ապրանքների արժեքը կազմել Է շուրջ 25,5 միլիոն ռուբլի, չմուծված մաքսային վճարումների գումարը՝ 7,4 միլիոն ռուբլի»,-պատմել են գերատեսչության մամուլի ծառայությունում: Այժմ որոշվում Է ՌԴ քրեական օրենսգրքի 194 հոդվածի երկրորդ մասով (առանձնապես խոշոր չափով մաքսային վճարումներից խուսափում) եւ ՌԴ քրեական օրենսգրքի 226.1 հոդվածի առաջին մասով (թանկարժեք մետաղներից պատրաստված ոսկերչական իրերի մաքսանենգ ապրանքներ, որոնք ներառված են ռազմավարական տեսակետից կարեւոր ապրանքների ցանկում) քրեական գործ հարուցելու հարցը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում