S&P գործակալությունը վերանայել է Ամերիաբանկի հեռանկարը` սահմանելով այն «կայուն»

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան հեղինակավոր S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը վերանայել է Ամերիաբանկի հեռանկարը` սահմանելով այն «կայուն» նախկին «բացասականի» փոխարեն և վերահաստատել է բանկին շնորհված B+/B երկարաժամկետ և կարճաժամկետ վարկանիշը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից, Ամերիաբանկի սեփական վարկարժանության (SACP) bb- գնահատականը մեկ քայլով ավելի բարձր է, քան երկարաժամկետ B+ վարկանիշը, քանի որ վերջինս սահմանափակված է Հայաստանի սուվերեն վարկարժանությամբ:

«Ամերիաբանկի հեռանկարի վերանայումը պայմանավորված է 2021թ. Հայաստանում մակրոտնտեսական և բանկային միջավայրի որոշակի կայունացմամբ: S&P-ի գնահատմամբ` Հայաստանի իրական ՀՆԱ-ն 2021թ. կգրանցի աճ 2.5%-ով, իսկ 2022-2023թթ.` 4.5%-ով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ից հայտնում են, որ S&P-ի կարծիքով` Ամերիաբանկը Հայաստանում առաջատար դիրքերը պահպանելու լավ հնարավորություններ ունի` հաշվի առնելով վերականգնվող մակրոտնտեսական միջավայրը և բանկի ապրանքանիշի ճանաչելիությունը տեղական շուկայում, պրոֆեսիոնալ ղեկավարների թիմը, թվայնացման ռազմավարությունը և կորպորատիվ կառավարումը:

Ըստ աղբյուրի՝ կայուն հեռանկարն արտացոլում է S&P-ի կանխատեսումներն առ այն, որ բանկի բավարար իրացվելիությունը, ռիսկերի խելամիտ կառավարումը և վստահելի ապրանքանիշը հնարավորություն կտան նրան դիմակայելու ապագա հնարավոր մարտահրավերներին:

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է, դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին և ունի հստակ ձևակերպված թվայնացման օրակարգ: Հանդիսանալով առաջին ներդրումային բանկը Հայաստանում, Ամերիաբանկը տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների ընդարձակ փաթեթ: Ամերիաբանկն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Վերջին տվյալների համաձայն, Ամերիաբանկը Հայաստանի ամենախոշոր բանկն է, որի հիմնական միջոցները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը:

Ամերիաբանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։
Հայերեն

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից