Ֆիզիկական ակտիվություն, ճիշտ սնունդ. հունիսի 10-ը Լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալման միջազգային օրն է

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճիշտ սննդակարգ, ֆիզիկական ակտիվություն և առհասարակ առողջ ապրելակերպ. հունիսի 10-ը նշվում է որպես Լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալման միջազգային օր:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի հեպատոլոգիական ասոցիացիայի նախագահ, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր լյարդաբան Հասմիկ Ղազինյանը նշեց, որ այս հիվանդությունն իր բազմաթիվ կլինիկական ձևերով համարվում է 21-րդ դարի ոչ ինֆեկցիոն էպիդեմիա: Լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալում է համարվում, երբ կենսական օրգանի քաշի 5 տոկոսից ավելին կազմում է ճարպը, սակայն առանց ալկոհոլի օգտագործման:

«Աշխարհի բնակչության 25-30 տոկոսը տառապում է լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալման կլինիկական տարբեր հիվանդություններով, այսինքն՝ ամեն չորրորդը տառապում է այս հիվանդությամբ: Աշխարհում այս հիվանդությունն աճելու միտում ունի, երեխաների մոտ էլ է այն արձանագրվում, հատկապես՝ ավելորդ քաշ ունեցողների: Շատ ծնողներ ասում են, որ երեխայի քաշը պետք է բարձր լինի, սակայն դա սխալ մտածելակերպ է: Ամբողջ աշխարհում 5-18 տարեկան երեխաներից ավելի քան 300 միլիոնն ավելորդ քաշ ունեն, ինչը մեծ ռիսկ է»,- նշեց Ղազինյանը:

Նա ընդգծեց, որ լյարդի ալկոհոլային ճարպակալում տղամարդկանց մոտ կարող է առաջանալ ամեն օր 30 գրամ խմիչք օգտագործելով, իսկ կանանց մոտ՝ 20 գրամ:

Բժշկուհին ասաց, որ լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալմամբ տառապող մարդկանց 8-10 տոկոսի մոտ կարող է զարգանալ հեպատիտ՝ լյարդի ճարպակալման ֆոնի վրա: 2-5 տոկոսի մոտ կարող է լինել լյարդի ցիրոզ, իսկ 3 տոկոսի մոտ՝ լյարդի առաջնային ուռուցք:

Հայաստանն այս օրը նշում է արդեն 3 տարի շարունակ: ՀՀ-ում այս հիվանդությունը նույնպես արդիական խնդիր է:

«Այս հիվանդության առումով մեր վիճակագրական տվյալները չեն զիջում աշխարհի տվյալներին: Մեր խոհանոցում ուտեստները բավականին հարուստ են կալորիականությամբ, ինչպես նաև քաղաքացիները ֆիզիկապես այնքան էլ ակտիվ չեն, և հենց այս պատճառով էլ աճ է նկատվում: ՀՀ-ում տղամարդկանց մոտ ավելի շատ է հանդիպում այս հիվանդությունը, քան կանանց: Երեխաների մոտ լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալումը նույնպես աճելու միտում ունի»,- ասաց լյարդաբանը:

Ղազինյանը լյարդի ճարպակալումից խուսափելու համար խորհուրդ տվեց օրական սնվել 3-4 անգամ, խուսափել նաև ճարպոտ ու քաղցր սննդամթերքից, հարստացնել սննդակարգը մանրաթելեր ու առողջարար ճարպեր պարունակող մթերքով, չսնվել ուշ ժամերին և վարել ֆիզիկապես ակտիվ կենսակերպ:

Մեծահասակների մոտ լյարդի ճարպակալման առավել տարածված ռիսկի գործոններն են ավելորդ քաշը, շաքարային դիաբետը, արյան բարձր ճնշումը և ամենակարևորը` անառողջ ապրելակերպը, այսինքն` ոչ ճիշտ սնվելը և ֆիզիկական ոչ ակտիվությունը: Հիվանդությունն առավել հաճախակի հանդիպում է 45 տարեկանից հետո:

2022 թվականին միջազգային օրվան նվիրված ամենամյա կոնֆերանսն անցկացվելու է Հայաստանում: Նպատակն է՝ միավորել ուռուցքաբաններին, ընտանեկան բժիշկներին, ռադիոլոգներին՝ քաղցկեղի խնդիրների շուրջ:

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը