Պաշտոնական

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Պորտուգալիայի նախագահին Ազգային տոնի առթիվ

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Պորտուգալիայի նախագահին Ազգային տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոուզային՝ Ազգային տոնի առթիվ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Լիահույս եմ, որ հայ-պորտուգալական քաղաքական երկխոսության շարունակական ընդլայնումը կնպաստի մեր երկրների միջև բազմոլորտ համագործակցությանը»,-մասնավորապես ասված է Հայաստանի նախագահի շնորհավորական ուղերձում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում