Միջազգային

5 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Ճապոնիայի ափերի մոտ

1 րոպեի ընթերցում

5 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Ճապոնիայի ափերի մոտ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեյսմոլոգները հունիսի 9-ին 5 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել Ճապոնիայի Հոնսյու կղզու ափերի մոտ: Այդ մասին հայտնել Է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այդ կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է Հատինոհե քաղաքից 78 կիլոմետր դեպի հարավ - արեւելք, որտեղ բնակվում Է շուրջ 239 հազար մարդ: Օջախն ընկած Է եղել 50 կիլոմետր խորության վրա: Ցունամիի սպառնալիքի մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում