Հանրապետության ընտրատեղամասերից կապահովվի քվեարկության գործընթացի տեսանկարահանում ու հեռարձակում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության ընթացքը և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը կտեսանկարահանվի ու համացանցում կհեռարձակվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս որոշումը ԿԸՀ-ն ընդունեց հունիսի 8-ին կայացած նիստում:

«Դա ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջ է: Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների «Յուքոմ» ընկերության կողմից իրականացվելու է ընդհանուր թվով 1500 ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և միաժամանակյա համացանցային հեռարձակում: Դա կատարվելու է ուղիղ ժամանակային ռեժիմով՝ հատուկ ստեղծված կայքի միջոցով: Հիմք ընդունելով ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներն առաջակվում է տալ թույլտվություն «Յուքոմ» ընկերությանը հիշյալ գործառույթն իրականացնելու համար»,-նշեց ԿԸՀ նախաահ Տիգրան Մուկուչյանը:

Հայաստանում հունիսի 7-ից պաշտոնապես մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին: Ընտրություններին մասնակցում են երկու տասնյակից ավելի կուսակցություններ ու կուսակցությունների դաշինքներ:

Հայերեն English Русский

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հորդորում է խրախուսել ԱՄՆ-ում ապօրինի գտնվող անձանց հեռանալը երկրից

Արթուր Ալեքսանյանը չի գոտեմարտի ԵԱ-ի բրոնզե մեդալի համար

Հրշեջները մարել են Էջմիածում բռնկված հրդեհը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար

Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց մեղադրել են խաղաղ բնակավայրերին հարվածելու մեջ, կան զոհեր և վիրավորներ

Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլի բրոնզե մեդալակիր

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչը գլխավորեց իսպանական «Սևիլիա»-ն

Կրեմլը մեկնաբանել է Պուտինի և Թրամփի հանդիպումը կազմակերպելու նախապատրաստման հարցը

Թրամփը հայտարարել է ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններում առաջընթացի մասին

Հայաստան-Թուրքիա համագործակցության շատ ավելի մեծ հեռանկարներ կան, Բաքվի հետ պետք է բանակցել մինչև դրական լուծումներ գտնելը. Միրզոյանի հարցազրույցը «ՍիվիլՆեթ»-ին