Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իտալիայի դեսպանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ալֆոնսո դի Ռիզոն: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Շնորհավորելով և հաջողություններ մաղթելով նորանշանակ դեսպանին՝ նախագահն ասել է, որ ակնկալում է համատեղ ակտիվ աշխատանք՝ ընդլայնելու և հարստացնելու երկկողմ համագործակցության օրակարգը:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի և Իտալիայի հարաբերությունները կառուցված են դարերի ամուր հիմքերի վրա, երկու երկրներն ու ժողովուրդները նման են իրենց արժեհամակարգերով:

Դեսպան Ալֆոնսո դի Ռիզոն Հայաստանի նախագահին է փոխանցել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: Նա ասել է, որ պատրաստ է առավել մեծ ջանքեր ներդնել երկու երկրների ավանդական բարեկամական հարաբերությունները տարբեր ոլորտներում առաջ մղելու ուղղությամբ:

Կարևորելով նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախատեսվող պետական այցն Իտալիա, որը հետաձգվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով, դեսպանը վստահություն է հայտնել, որ այն մեծ խթան ու նոր սկիզբ կհանդիսանա երկկողմ փոխգործակցության ընդլայնման համար:

Հայաստանի նախագահը և Իտալիայի դեսպանն անդրադարձել են հայ-իտալական հարաբերությունների ներկա մակարդակին և զարգացման ներուժին: Ընդգծվել են մասնավորապես առևտրատնտեսական, տեխնոլոգիական, գիտակրթական, մշակութային ոլորտներում համագործակցության մեծ հնարավորությունները:

Հայերեն English Français Русский

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ղրղզստանի նախագահները արժևորել են միջազգային ու բազմակողմ հարթակներում Երևանի և Բիշքեքի փոխգործակցությունը

Համբարձում Մաթևոսյանն ու Աբդուլլահ Ալին քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը

Կենսաբազմազանության կորստի և շրջակա միջավայրի վատթարացման հետևանքներից ամենից շատ տուժում են երեխաները․ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարությունը COP17-in ընդառաջ

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը

Հոկտեմբերի 17-ի միջոցառումների անոնս

COP17. ՀՀ շրջակա միջավայրի նախարարի ելույթը Առաջնորդների գագաթնաժողովին

Երևանում հանդիպել են Հայաստանի և Չինաստանի շրջակա միջավայրի նախարարները