Միջազգային

ԵՄ-ի խորհուրդը հաստատեց 17,5 մլրդ եվրոյի հատկացումն ածխածնային Էներգակիրներից հրաժարվելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ի խորհուրդը հաստատեց 17,5 մլրդ եվրոյի հատկացումն ածխածնային Էներգակիրներից հրաժարվելու համար

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության խորհուրդը հունիսի 7-ին հաստատել Է Արդարացի անցման հիմնադրամի ստեղծումը 17,5 միլարդ եվրոյի չափով, որը կօգտագործվի Եվրամիության այն տարածաշրջանների համար ածխածնային Էներգակիրներից հրաժարման բացասական սոցիալ-տնտեսական հետեւանքների նվազեցման ծրագրերի ֆինանսավորման համար, որոնք ամենաշատն են կախված «կեղտոտ» Էներգետիկայից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Եվրամիության խորհրդի մամուլի ծառայությունը:

«Եվրամիության խորհուրդը հաստատեց Արդարացի անցման հիմնադրամի ստեղծումը 17,5 միլիարդ եվոյի ծավալով, որը պետք Է կանաչ Էներգետիկային անցումը դարձնի արդարացի եւ ներառական, հայտնել Է մամուլի ծառայությունը:- Դա մինչեւ 2030 թվականը (1990 թվականի համեմատությամբ - ծանոթ. խմբ.) Եվրամիությունում ջերմոցային գազերի արտանետումների կրճատման եւ մինչեւ 2050 թականը զրոյական արտանետումների հասնելու միջոցներից մեկն Է: Եվրամիության փաստաթղթում ընդգծված Է, որ հիմնադրամը կֆինանսավորի Եվրամիության այն տարածաշրջանների համար կանաչ Էներգետիկային անցումից սոցիալ-տնտեսական կորուստների մեղմացման ծրագրերը, որոնք «լրջորեն կախված են Էներգիայի հանածո աղբյուրներից, եւ որտեղ զարգացած Է այն արդյունաբերությունը, որը ջերմոցային գազերի զգալի արտանետումներ Է արտադրում, որոնք տեղական տնտեսության բազմազանացման կարիք ունեն»:

Այդ հիմնադրամից ներդրումները պետք Է դանդաղեցնեն սաստկացող տնտեսական անհավասարությունը Եվրամության տարածաշրջաների միջեւ: Այդ հիմնադրամի համար 7,5 միլարդ եվրո կտրամադրվի Եվրամիության բյուջեից, եւս 10 միլարդ եվրոն՝ համավարակի հետեւանքների դեմ պայքարի հիմնադրամից, որը նպատակամտված Է այդ թվում Եվրամիության տնտեսության Էկոլոգիական փոխակերպմանը: Ֆինանսավորումը նախատեսված Է մինչեւ 2027 թվականն ընկած ժամանակամիջոցի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում