Միջազգային

5,3 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Կուրիլյան կղզիների մերձակայքում

1 րոպեի ընթերցում

5,3 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Կուրիլյան կղզիների մերձակայքում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 7-ի 03՛:01-ին (Երեւանի ժամանակով հունիսի 6-ի 20:01-ին) սեյսմոլոգները 5,3 մագնիտուդով երկրաշաժ են գրանցել Խաղաղ օվկիանոսի ջրատարածքում՝ Կուրիլյան կղզիների (Սախալինի մարզ) մերձակայքում: Ինչպես տեղեկանում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղում: «Էպիկենտրոնի կոորդինատներն են հյուսիսային լայնության 50,4, արեւելյան երկայնության 157,2: Էպիկենտրոնը գտնվել Է Մեծ կուրիլյան շարքի Օնեկոտան կզուց 204 կիլոմետր դեպի արեւելք:

Օջախի խորությունը կազմել Է 59 կիլոմետր»,- պատմել են մասնաճյուղում: Սեյսմոլոգների տեղեկատվությամբ՝ Մեծ կուրնիլյան շարքի Պարամուշիր կղզու Սեւերո Կուրիլսկ քաղաքում բնակիչներն զգացել են ստորգետնյա ցնցումները: Դրանց ուժն այժմ ճշտվում Է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում