Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ընկերական խաղում զիջեց Շվեդիային

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին ընկերական խաղերի շրջանակներում մրցեց Շվեդիայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Շվեդիայի ազգային ընտրանին հանդիպման 16-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը` աչքի ընկավ Ֆորսբերգը: Վերջինիս փոխանցումից հետո շվեդները կրկնապատկեցին հաշվի առավելությունը 34-րդ րոպեին: Գոլն իր ակտիվում գրանցեց Դանիելսոնը: Խաղի 38-րդ րոպեին Լարսոնը չկարողացավ իրացնել 11 մետրանոց հարվածը` այն հետ մղեց Դավիթ Յուրչենկոն:

Երկրորդ կեսի 64-րդ րոպեին Վահան Բիչախչյանը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը: Սա Բիչախչյանի առաջին գնդակն է ընտրանու կազմում: Բայց շվեդներին հաջողվեց խփել նաև երրորդ գնդակը: 85-րդ րոպեին դիպուկ հարվածով աչքի ընկան Բերգը:

Ավելի վաղ` հունիսի 1-ին, Հայաստանի ընտրանին ընկերական խաղ անցկացրեց Խորվաթիայի հետ և հանդիպումն ավարտեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերին:

Հայերեն Русский

ՀՀ վարչապետն ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների Թագավորության վարչապետին

Վարչապետն ընդունել է Ասորական համաշխարհային համաժողովի նախագահին. միջոցառմանը մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել մի քանի տասնյակ երկրների ասորիներ

Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

CMG 4-րդ ֆորումը Կոնֆուցիոսի ծննդավայրում համախմբել է մեդիա առաջնորդների. «Արմենպրես»-ի տնօրենը տեսաուղերձ է հղել

Հրշեջները մարել են Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցի խանութներից մեկում բռնկված հրդեհը

Փրկարարները մասնատել և հեռացրել են ավտոմեքենայի վրա ընկած ծառը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

«Նոա»-ն հաղթեց «Արարատ»-ին. առաջատարին մեկ քայլ է բաժանում չեմպիոնությունից

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի եզրափակիչում է

Նոր աշխատատեղեր և կարիերայի աճի լայն հնարավորություններ Ակբա բանկում