Արմեն Սարգսյանը հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի նախագահի հետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ղազախստանի Մաժիլիսի (խորհրդարանի ստորին պալատ) նախագահ Նուրլան Նիգմատուլինի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նշելով, որ այս տարին Հայաստանի ու Ղազախստանի համար նշանակալի է այն առումով, որ լրանում են երկու պետությունների անկախության 30-ամյակները, Մաժիլիսի նախագահը կարևորել է արդյունավետ փոխգործակցության ընդլայնումը՝ ի շահ երկու երկրների ու ժողովուրդների:

Մաժիլիսի նախագահի խոսքով՝ նախօրեին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, ինչպես նաև առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը կնպաստի հայ-ղազախական բազմակողմ փոխգործակցության և քաղաքական երկխոսության ամրապնդմանը: Նա հավաստիացրել է, որ ղազախ խորհրդարանականներն իրենց դերակատարումը կունենան այդ գործում:

Խոսելով միջխորհրդարանական հարաբերությունների մասին՝ Ղազախստանի Մաժիլիսի խոսնակն առանձնացրել է հայ և ղազախ խորհրդարանականների սերտ համագործակցությունը ԵԱՏՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ և այլ կառույցներում:

Ընդգծելով, որ Ղազախստանը, որպես եվրասիականության շարժման հիմնադիրներից մեկը, Հայաստանի համար շատ մոտ գործընկեր է ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում և ակտիվորեն ներգրավված է բոլոր հարցերում, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ևս մեկ անգամ նշել է, որ թեպետ քարտեզով Հայաստանն ու Ղազախստանը ֆիզիկապես շատ հեռու են իրարից, սակայն երկու երկրները շատ ընդհանրություններ և համատեղ ծրագրերի մեծ ներուժ ունեն:

Հայաստանի նախագահը և Ղազախստանի Մաժիլիսի նախագահը քննարկել են երկկողմ և բազմակողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր: Նշելով, որ Հայաստանում այս ամիս տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ, նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նոր խորհրդարանն ու կառավարությունն իրենց ներդրումը կունենան հայ-ղազախական հարաբերությունների զարգացման մեջ:

Հայերեն English Русский

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ղրղզստանի նախագահները արժևորել են միջազգային ու բազմակողմ հարթակներում Երևանի և Բիշքեքի փոխգործակցությունը

Համբարձում Մաթևոսյանն ու Աբդուլլահ Ալին քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը

Կենսաբազմազանության կորստի և շրջակա միջավայրի վատթարացման հետևանքներից ամենից շատ տուժում են երեխաները․ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարությունը COP17-in ընդառաջ

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը