Հասարակական

Ռուբեն Ռուբինյանը պարզաբանել է, թե ինչու բյուջետային քննարկմանը չի եկել ԱԳ փոխնախարարներից որևէ մեկը

1 րոպեի ընթերցում

Ռուբեն Ռուբինյանը պարզաբանել է, թե ինչու բյուջետային քննարկմանը չի եկել ԱԳ փոխնախարարներից որևէ մեկը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ժամանակ ԱԳՆ-ի ծախսերը ներկայացնելու համար խորհրդարան էր եկել ՀՀ ԱԳՆ Ֆինանսաբյուջետային վարչության պետ Արմինե Գալստյանը: Քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե ինչու խորհրդարան չի եկել նախարարի տեղակալներից որևէ մեկը:

«Ի՞նչն է, մենք որևէ նախարարի տեղակալ չունե՞նք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հարցրեց Միքայել Մելքումյանը:

Հարցին արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:

«ԱԳՆ-ից նամակ են ուղղել ԱԺ նախագահին և կապված զբաղվածության հետ, որ ֆինանսական վարչության պետը գա, ինչն էլ ընդառաջվել է»,-ասաց Ռուբեն Ռուբինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում