Կանանց համար վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից  օգտվելու տարիքային շեմ կսահմանվի 53-ը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որն ուղղված է կարգավորելու վերարտադրողական առողջության շրջանակում օգտագործվող տեխնոլոգիաների կիրառումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

Ավանեսյանը օրինագիծը որակեց որպես ժողովրդագրական իրավիճակի բարելավման համար մեծ նշանակություն ունեցող: «Նախագիծն ուղղված է կարգավորելու վերարտադրողական առողջության շրջանակում օգտագործվող տեխնոլոգիաների կիրառումը, դրանք միասնական իրավական դաշտ բերելուն, պրոցեսների վերահսկելիությունը մեծացնելու և դրա արդյունքում բժշկական օգնության և ծառայության ավելի բարձր որակ ապահովելուն»,-ասաց նա:

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ վերարտադրողական նոր տեխնոլոգիաների կիրառման գործող կարգավորումը ենթադրում է միասնական ամբողջական ծառայություն, ինչը բարդություն է ստեղծում մարզային ԲԿ-ների համար՝ իրենց մոտ մի շարք գործընթացներ տեղական մակարդակում իրականացնելիս: «Եթե մենք դա դիտարկում ենք որպես ամենապարզ գործընթացից մինչև ԷԿՈ-ի պրոցեսը՝ մեկ միասնական փաթեթով, ապա լիցենզավորման և մասնագետների առկայության և մի շարք այլ պայմանների առումով խոչընդոտ էր հանդիսանում: Մարզային կառույցները հնարավորություն չէին ունենում դրա որևէ հատվածն ինքնուրույն իրականացնել, և քաղաքացիները ստիպված պետք է ժամանակ առ ժամանակ գային Երևան՝ այս ծառայություններից օգտվելու համար»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

Ներկայացված նախագծով հստակ սահմանազատումներ են տրվել, թե ամբողջական այս պրոցեսի որ հատվածն ինչպիսի լիցենզավորման պահանջներ է ուզելու: «Մենք նաև սահմանափակումներ ենք ներմուծել, թե մեկ անձը քանի անգամ կարող է դոնոր հանդիսանալ: Սահմանել ենք տարիքային հստակ շեմեր, թե մինչև որ տարիքը կինը կարող է օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից, սահմանվել է 53 տարեկանը»,-ասաց Ավանեսյանը:

Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ բացի դրանից, կար դոնորների չկարգավորված ինստիտուտի հարց, որը ևս օրինագծով փորձ է արվել կարգավորել: Այս փոփոխության արդյունքում պետք է ստեղծվի տվյալների մեկ միասնական շտեմարան՝ տեղեկատվական հարթակ, որտեղ բոլոր կազմակերպությունները կմուտքագրեն, թե ով է եղել դոնոր, քանի անգամ, արդյունքում բժշկական ամբողջական տվյալները կհամակարգվեն:

Պետության աջակցությամբ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների միջոցով երեխա ունենալու ծրագրով կնոջ տարիքը պետք է լինի մինչև 35 տարեկան (ներառյալ), իսկ զոհված զինծառայողների ծնողների համար սահմանափակումը մինչև 42 տարեկանն է:

Հայերեն

Էրդողանը վերահաստատել է աջակցությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

Իսպանիայի ընդդիմությունը պահանջել է տրանսպորտի նախարարի հրաժարականը՝ 69 զոհի պատճառ դարձած վթարից հետո

Հույս ունեմ, որ ընդդիմադիր գործընկերները հետևություն արել են. Ռուբինյան

Քննարկվել են ձմռանը ճանապարհների սպասարկման աշխատանքների պատշաճ կազմակերպմանն ուղղված հարցեր

Երևանում անցկացվող COP17 համաժողովի վերջին պաշտոնական լիագումար նիստերն են ընթանում

Նարեկ Կարապետյանը երկարաժամկետ խաղաղության համար անհրաժեշտ է համարում երաշխիքներն ու տարածաշրջանային հավասարակշռությունը

Շրջակա միջավայրի պաշտպանությունը նաև մարդու իրավունքների պաշտպանության հարց է. Երևանում քննարկվել է դատական համակարգի դերը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին

Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում

Եկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրեր. ինչ պետք է իմանալ մինչև վերջնաժամկետը