Հասարակական

Գեղարքունիքի մարզում 12-րդ դասարանը կավարտեն 1705 աշակերտներ

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում 12-րդ դասարանը կավարտեն 1705 աշակերտներ

ԳԱՎԱՌ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի հանրակրթկան դպրոցների 12-րդ դասարաններին այս ուսումնական տարում հրաժեշտ են տալու 1705 շրջանավարտ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունից եւ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող դպրոցներից, 1298 տասներկուերորդցիներ ավարտելու են Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայությամբ գործող, 407 տասներկուերորդցիներ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող դպրոցները։ Մարզպետարանի ենթակայությամբ գործող հիմնական եւ միջնակարգ դպրոցների իններորդ դասարաններն այս տարի ավարտելու են 2 375 աշակերտ։ Համեմատության համար ասենք, որ 2020 թվականին մարզի հանրակրթական դպրոցների 12-րդ դասարաններն ավարտել են 1 669 աշակերտ։

Այս տարի 80 շրջանավարտ տալիս է Մարտունու, 60 շրջանավարտ՝ Սեւանի, 57-ական շրջանավարտ՝Ճամբարակի եւ Վարդենիսի, 58 շրջանավարտ՝ Գավառի, 33 շրջանավարտ՝ Ձորագյուղի ավագ դպրոցները։ Վարդենիկի կրթահամալիրը կավարտեն 52, Ծաղկունքի բաց դպրոցը՝ 10 աշակերտ։

Ոսկե մեդալի թեկնածուների 2 հավակնորդի ներկայացրել է միայն Սեւանի ավագ դպրոցը։ Հունիսի 4-ին Գեղարքունիքի մարզի հանրակրթական բոլոր դպրոցներում կհնչի վերջին զանգը։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում