Իրանում նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
1 րոպեի ընթերցում
![Իրանում նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/06/1054203.jpg)
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանում նավթավերամշակման գործարանի վթարային գծերից մեկում հրդեհ է բռնկվել: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Mehr գործակալությունը:
Դեպքի վայր են ժամանել շտապօգնության ու փրկարար ծառայության աշխատակիցները:
Թեհրանի հակաճգնաժամային կառավարման ղեկավար Մանսուր Դարաջատին հայտնել է, որ «խողովակներում առկա վառելանյութը պետք է ամբողջությամբ այրվի, որպեսզի հնարավոր լինի ամբողջությամբ մարել հրդեհը»:
Տեղեկություններ զոհերի մասին չկան:
Հրդեհի պատճառները չեն հստակեցվում: