Կարագի գինը 2 ամսից կբարձրանա. ՏՄՊՊՀ նախագահ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարագի շուկայում 2 ամիս հետո տեղի է ունենալու գների բարձրացում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը՝ ԱԺ-ում «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկմանը:

«Շաքարի շուկան կայունացել է, բայց դա չի նշանակում, որ գինն իջել է: Կարագի շուկայում 2 ամիս հետո տեղի է ունենալու գների բարձրացում»,-ասաց Գևորգյանը:

Դրանք պարզապես կանխատեսումներ չեն: Նրա խոսքով՝ Նոր Զելանդիայում կարագի ձեռքբերման գինը 4000-ից դարձել է 6000 դոլարի կարգի: Նոյեմբերին կանխատեսում կա, որ իջնելու են այդ գները:

Խոսելով նավթի և բենզինի մասին՝ ՏՄՊՊՀ նախագահն ասաց, որ գները առաջիկա 4 տարիներին չի իջնելու: «Բենզինի շուկայում ուզում ենք հասկանալ, թե ինչպես է ՀՀ-ում հայտնվել ավելի էժան բենզին: Բենզինի շուկայում տեղի են ունեցել բավականին լուրջ փոփոխություններ: Միայն այն հանգամանքը, որ տարբեր երկրներից տնտեսավարողներն անընդհատ մտնում, դուրս են գալիս, դա արդեն նշանակում է, որ արհեստական որևէ խոչընդոտ չկա: Այս տարվա ներմուծողների ֆիրմային անվանումը, անկեղծ ասած, նույնիսկ ես չեմ հիշում: Այսինքն՝ այն ավանդական ընկերությունները չեն»,-ասաց Գևորգյանը:

Հայերեն

Հայաստանն անցավ «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլ

Մխչյանի դպրոցում բարձր դասարանցիները 4-րդ դասարանցիներին ստիպողաբար թմրանյութ են տվել՝ կախվածության մեջ գցելով. մարզպետարանի հայտարարությունը

Հայաստանի Սահմանադրությունը տարածքային պահանջ չի պարունակում որևէ հարևանի նկատմամբ. Փաշինյանը պատասխանել է ադրբեջանցի լրագրողի հարցին

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ

Մեկնարկեց «Եվրատեսիլ 2025»-ի երկրորդ կիսաեզրափակիչը. Հայաստանի պատվիրակ Պարգը ելույթ կունենա 5-րդը

Գետարգել-Ջրվեժ  ավտոճանապարհին  բախված ավտոմեքենաներից մեկի վարորդը հոսպիտալացվել է

Զելենսկին ավարտել իր այցը Թուրքիա և ուղևորվել Ալբանիա

Հայաստանում ուկրաինական համայնքը նշել է Վիշիվանկայի օրը

Զելենսկին հայտնել է, որ Ստամբուլում 4 պատվիրակությունների հանդիպումը կկայանա երեկոյան կամ մայիսի 16–ին

Ջրասուզակները Սև ծովում ավելի քան 5500 սուզում են կատարել՝ մազութի հավաքման համար