Nurburgring Nordschleife լեգենդար ավտոմրցաշարում Sharky Racing թիմի կազմում ընդգրկված է նաև Արթուր Գորոյանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական Այֆել լեռներում գտնվող Nurburgring Nordschleife լեգենդար մրցուղում հունիսի 3-6 կկայանա ADAC-ի հովանու ներքո անցկացվող Նյուրբուրգրինգի 24 ժամյա ավտոմրցարշավը, որին 2 տարվա դադարից հետո մասնակցելու է B կարգի միջազգային լիցենզիա ունեցող հայ առաջին ավտոարշավորդ Արթուր Գորոյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գորոյանը հանդես կգա Sharky Racing թիմի կազմում՝ VW Golf GTI TCR մեքենայով՝ 91 համարի ներքո: Նրա թիմակիցներն են գերմանացիներ Յենս Վուլֆը, Ալեքսանդր Մյուլլերը ու Ֆոլկեր Գարնը: Ըստ ժամանակացույցի՝ հունիսի 3-ին և 4-ին կկայանան որակավորման մրցերթերը, իսկ հունիսի 5-ին՝ տեղի ժամանակով 14:30 (Երևանի ժամանակով 16:30-ին) կմեկնարկի 24 ժամյա մարաթոնը: Նշենք, որ Գորոյանն ավտոսպորտի աշխարհում հեղինակավոր այս մրցարշավին մասնակցում է 2012 թ-ից ու բաց է թողել միայն 2019 թ-ի մարաթոնը՝ թիմ չունենալու պատճառով: 2020-ին մրցարշավը Covid-19-ով պայմանավորված չի կայացել: Պանդեմիայի պայմաններում անցկացվող մրցաշարում Արթուրի մասնակցությունն անհնար էր առանց Alfa Capital Wealth կազմակերպության ղեկավար Սերգեյ Գրիգորյանի, ում աջակցությամբ է Գորոյանը մեկնել Գերմանիա, ինչպես նաև՝ առանց Գերմանիայի ավտոմոբիլային ֆեդերացիայի (DMSB), ADAC ավտոմոբիլային ակումբի ու NLS-ի (նախկին VLN-ի) կազմակերպիչների, ովքեր բազմաթիվ նամակներ են գրել Գերմանիայի դեսպանին՝ արշավորդին վիզա տալու խնդրանքով:

Հայերեն العربية

Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանը

ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը

Ամուլսարի ազդակիր համայնքներին տարեկան կտրամադրվի 7–9 միլիոն դոլար․ Գնել Սանոսյան

Վարչապետը շրջայց է կատարել Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքում

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը