Հայտարարվել է գիտական հետազոտությունների հայ-գերմանական համատեղ թեմաների աջակցության մրցույթ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն հայտարարում է գիտական հետազոտությունների հայ-գերմանական համատեղ թեմաների աջակցության մրցույթ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, այն Գիտության կոմիտեի և ԳԴՀ կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության միջև 2011 թվականին ստորագրված «Գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացման մասին» մտադրությունների հուշագրի շրջանակում անցկացվող երրորդ մրցույթն է:

Մրցույթի նպատակն է խթանել երկու երկրների գիտական կազմակերպությունների և բուհերի միջև համագործակցային կապերը՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող գիտական նախագծերի իրականացմանն աջակցություն տրամադրելու միջոցով, օժանդակել երիտասարդ գիտնականների շարժունության բարձրացմանը, ինչպես նաև հիմքեր ստեղծել համատեղ գիտական խմբերի՝ ԵՄ շրջանակային ծրագրերին մասնակցության համար: Հայտերի գիտական փորձաքննության ընթացքում, ի թիվս այլ չափանիշների, գնահատվելու են նաև համապատասխանությունը ԵՄ «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարությունների շրջանակային ծրագրի ուղղություններին ու վերջինիս մասնակցելու հեռանկարները:

Հայտերը կարող են ներկայացվել հետևյալ թեմատիկ ուղղություններով՝

  • Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ,
  • Կայուն գյուղատնտեսություն (ներառյալ՝ սննդի տեխնոլոգիաներ և սննդի անվտանգություն),
  • Կենսատեխնոլոգիա և կիրառական նշանակության բժշկագիտական հետազոտություններ,
  • Ճգնաժամերի կանխմանը և ճգնաժամերի կառավարմանը նվիրված հետազոտություններ (ներառյալ՝ սոցիալական, առողջապահական և տնտեսական հարցադրումներ, ռիսկերի գնահատում և ռիսկերի կառավարում),
  • Հասարակագիտական և հումանիտար հետազոտություններ՝ միջգիտակարգային հետազոտություններ:

Մրցույթին կարող են ներկայացվել նաև հայտեր, որոնք համապատասխանում են «Եվրոպական կանաչ գործարք» նախագծի առաջնահերթություններին (նախագծի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ https://bit.ly/3iba1tZ կայքից):

Մրցույթի մասնակցության գիտական նախագծերի հայտերը ներկայացնում են ՀՀ և ԳԴՀ գիտնականներից կազմված խմբերը: Հայաստանյան խմբում կարող են ընդգրկվել 4-ից 10 անդամներ: Նախատեսվում է տրամադրել 12 կամ 24 ամիս տևողությամբ մինչև տասը դրամաշնորհ:

Հայտերն ընդունվում են Գիտության կոմիտեի հայտերի և հաշվետվությունների առցանց համակարգի միջոցով (https://grants.scs.am)՝ մինչև 2021 թ. օգոստոսի 31-ը ներառյալ:

Մրցույթիհրավերիփաթեթը

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Արգենտինան հաղթահարեց խմբային փուլի արգելքը. Մեսին՝ ԱԱ-ների ռեկորդակիր

ՏԿԵ նախարարը Բրյուսելում հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ

ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի ԱՄԷ, Քուվեյթ և Բահրեյն

Իրանի խորհրդարանի նախագահը և ԱԳ նախարարը մեկնել են Օման

Կառավարությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները հրդեհավտանգ ժամանակաշրջանում

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են ազատ տնտեսական գոտիների գործունեության արդյունքներն ու անելիքները

Լոռու մարզում փրկարարներն օգնություն են ցուցաբերել սարալանջին ոտքը վնասած քաղաքացուն

ԵՄ-ն այժմ քննարկում է ոչ թե Ռուսաստանի հետ բանակցությունները, այլ Մոսկվայի վրա ճնշումը. Կոշտա

Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը լիցենզիա է տրամադրել իրանական նավթի հետ գործարքների համար